ԿարևորՀասարակություն

Երկլեզու տեղեկատվական քարտեզներ՝ Գյումրու կանգառներում

Ներքաղաքային երթուղիների մասին հուշող երկլեզու տեղեկատվական քարտեզներ են տեղադրվել Գյումրու կանգառներում, հայտնում են համայնքապետարանից։

Երթուղիները նոր միկրոավտոբուսներով համալրվելուն զուգահեռ թարմացվում են քաղաքի կանգառները: Գյումրու 10 կանգառներում փակցվել են նաև հայ մեծերի նկարները՝ Աշուղ Ջիվանի, Հովհաննես Շիրազ, Ավետիք Իսահակյան, Փարաջանով, Ազնավուր և այլք: Նրանցից 8-ը ծնունդով գյումրեցիներ են:

Քանի որ տարին հոբելյանական է Փարաջանովի և Ազնավուրի համար, հետեւաբար  ընտրվել են նաև նրանց դիմանկարները: Ա յս քայլերն ինչպես կրթական, այնպես էլ զբոսաշրջային նպատակ են հետապնդում։

Կանգառների թարմացման գործընթացը Գյումրիում շարունակվում է։

Կարդացեք նաև

Back to top button