ԿարևորՀասարակություն

9-ամյա երեխայի մահվան պատճառը պարզ կդառնա դատաբժշական փորձաքննությունից հետո

Արարատի մարզի բնակիչ` 9-ամյա երեխայի մահվան պատճառը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո, ի պատասխան մամուլի հրապարակումների հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

«Երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ ցան և այլ ախտանշաններ: Մարտի 10-ին որովայնացավերի պատճառով դիմել են «Արարատի» ԲԿ, որտեղ նախնական ախտորոշվել է ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ջրծաղիկ «կասկածելի»:

Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևանի բուժկենտրոններից մեկը հետագա հետազոտման և բուժման նպատակով։ Ճանապարհին դիտվել է երեխայի վիճակի կտրուկ վատացում, սրտի կանգ, նրան տեղափոխել են ամենամոտ տեղակայված բուժհաստատություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ժամը 23:30-ին։

50 րոպե տևողությամբ կատարված լայնածավալ վերակենդանացման միջոցառումները եղել են անարդյունավետ։ Սրտի ռիթմը չի վերականգնվել, և ժամը 00։20-ին արձանագրվել է կլինիկական մահ»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ավելի վաղ ԱՆ նախկին պաշտոնյա, «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն ախտորոշումով բուժօգնություն ստացող բուժառուի մոտ  արձանագրվել է  կենսաբանական մահ։

Կարդացեք նաև

Back to top button