
Թել Ավիվի դատարանը Իսրայելի նախկին վարչապետ Յեհուդ Օլմերտին 8 տարվա ազատազրկման է դատապարտել, այդ թվում երկուսը՝ պայմանական, գրում է Իտառ-տասս-ը: Կաշառակերության մեջ մեղավոր ճանաչված 68-ամյա քաղաքական գործիչը նաեւ 1 միլիոն շեկել տուգանք պետք է վճարի(290 հազար ԱՄՆ դոլար): Օլմերտը պատմության մեջ կառավարության առաջին ղեկավարն էր, ով դատապարտվել է ազատազրկման:
Հետաքննության տվյալներով, 1994-2006 թվականներին, երբ Օլմերտը Երուսաղեմի քաղաքապետն էր, ապա ենթակառուցվածքների նախարարը, կաշառքի դիմաց շինարարական նախագծերի լոբբինգ է արել:
Օլմերտն Իսրայելի վարչապետ է եղել 2006-2008 թվականներին:




