ԿարևորՏնտեսական

Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա»-ն իր բաժնետոմսերի 12.5 տոկոսը նվիրաբերեց կառավարությանը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 18-ի նիստում որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու մասին որոշում կայացրեց:

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն իր 12,5 % բաժնետոմսերը նվիրաբերում է կառավարությանը։

Որոշման նախագծում հիմանավորվում է, որ  նվիրաբերությունը կատարվել է հիմք ընդունելով Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը միջև 2023 թվականի փետրվարի 22-ի Երևանում ստորագրված Փոխըմբռնման հուշագիրը։

Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ 2023 թվականի փետրվարի 22-ինԿառավարության, Եվրասիական Զարգացման Բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև կնքվել է Փոխընբռնման հուշագիր։

Հուշագրով նախատեսված է դիտարկել Ամուլսարի հանքավայրի նախապատրաստական, շինարարական և հետագա շահագործման աշխատանքների շրունակման հնարավորությունը:

Ծրագրի արդյունավետ իրագործման համար «Լիդիան» ընկերությունը պարտավորվել է ապահովել առնվազն 250  մլն դոլարի չափով ներդրումներ: Ծրագրի շինարարության ընթացքում «Լիդիան Արմենիան» պարտվորվել է վճարվող բնապահպանական վճարից ազդակիր համայնքներին բնապահպանական ծրագրերի իրականացման համար  մասհանումներից բացի  տրամադրել նաև 7 մլն դոլարին համարժեք դրամի չափով տարեկան ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածի համար:

Այսօրվա որոշմամբ առաջարկվում է ընդունել նվիրատվությունը՝ համաձայն որի, ՀՀ-ն «Լիդիան» ՓԲԸ-ի կողմից թողարկած 5000 դրամ անվանական արժեքով հասարակ բժնետոմսերի 12,5 տոկոսը, այսինքն 12 503 հատընդհանուր թվով բաժնետոմսեր կընդունի:

«Մենք հնարավոր ենք համարել նախագծի շարունակումը, նաև շատ ողջունելի է, որ ներդրողներն իրենք ցանկացել են, որ կառավարությունը մասնակցություն ունենա, բաժնեմաս ունենա այդ նախագծի մեջ: Բաժնետոմսերի 12.5 տոկոսը պետք է անցնի ՀՀ կառավարությանը, այսինքն՝ ժողովրդին:

Բացի այդ, ազդակիր համայնքներին ամեն տարի կվճարվի 7 մլն դոլար, դա մուտք կարվի այդ համայնքների բյուջե: Տվյալ դեպքում ազդակիր համայնքներն են Ջերմուկը, Սիսիան խոշորացված համայնքը և Վայք համայնքը»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հույս ունենք, որ Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ: Իհարկե, կառավարությունն, արդեն որպես բաժնետեր այս հարցում կլինի հետեւողական»,-նշեց Փաշինյանը:

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն շահագործում է Ամուլսարի հանքավայրը։

Կարդացեք նաև

Back to top button