
Հայ լեռնադահուկորդները բրոնզե մեդալ են նվաճել առաջին անգամ անցկացված Եվրոպայի համալսարանների ձմեռային խաղերում։
Խաղերը կայացել են Իտալիայի Վալ Դի Զոլդո քաղաքում։
Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են եղել Գլեբ Մոսեսովը և Ժիրայր Առաքելյանը:
Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջին խաղերին մասնակցել են եվրոպական 16 պետությունների 27 համալսարանական թիմեր: Հայաստանի պատվիրակության մասնակցությանն աջակցել է նաև Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան-ը:
Առաջնության շրջանակում Հայաստանի թիմի նորեկ Գլեբ Մոսեսովն արծաթե մեդալ է նվաճել ոլորավայրէջք ձևում:




