
Բացվեց Պոլիտեխնիկի հիմնադրման 90 ամյակին նվիրված համալսարանական այգին, իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Լիահույս եմ, որ ստեղծված մրցունակ կրթական միջավայրում մեր ուսանողները լավագույնս կդրսևորվեն: Մեր ծրագրերը` նվիրված բուհի հիմնադրման 90 ամյակին, շարունակվում են»,–գրել է նա՝ հրապարակելով լուսանկարներ:












