ԿարևորՄշակույթ

Սերգեյ Սմբատյանը կշարունակի գլխավորել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կշարունակի գլխավորել նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ , գրում է Times of Malta-ն։

Նվագախմբի ղեկավարությունը հուլիսին որոշել էր կասեցնել Սմբատյանի հետ պայմանագիրը այն բանից հետո, երբ նա և նրա հայրը` Իսրայելում Հայաստանի նախկին դեսպանը, ձերբակալվեցին անշարժ գույքի հետ կապված խարդախության մեղադրանքով: Ավելի ուշ մեղադրենքները հանվեցին։

Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում համագործակցության շարունակությանը՝ ավելի մեծ եռանդով։

Կարդացեք նաև

Back to top button