
լրացվել է ժամը 13։35- ին
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Այսօր Երևանի կենդանաբանական այգին ազդարարում է տարեշրջանի պաշտոնական բացումը: Այս առիթով կենդանաբանական այգում կազմակերպվել են տոնական մի շարք միջոցառումներ: Երևանի կենդանաբանական այգին այցելուների համար իր դռները բաց կպահի մինչև երեկոյան ժամը 22:30-ը։ Բացման արարողակարգին ներկա էր նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Այգում փոքրիկներին առավոտվանից դիմավորում էին հայտնի հեքիաթների հերոսներոներն ու ծաղրածուները, դիմանկարիչները: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս այգին նորություններով է բացում իր դռենրը փոքրիկ այցելուների առջև`բարեկարգված, նոր կենդանատեսակներով և ազատավանդակներով, հանգստյան գոտիներով ու կանաչ տարածքներով:
Կենդանաբանական այգին ունի նոր բնակիչ: Թբիլիսիի կենդանաբանական այգու հետ կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում հարևան երկրից Հայաստան է բերվել կովկասյան փասիանների տեսակ և 3 տարեկան հարավամերիկյան ընձառյուծ:
Կենդանաբանակն այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոսքով` մեր կենդանաբանական այգում ընձառյուծի համար ստեղծված են բոլոր պայմանները: Այս կենդանին դեռևս չունի խնամակալ, ցանկացողներն էլ կարող են ստանձնել այդ պարտականությունը: Առաջիկայում էլ նախատեսվում է այգին համալրել ևս նոր կենդանատեսակներով, իսկ այգու բարեկարգումը դեռևս շարունակվելու է, վստահեցնում է կենդանաբանական այգու գիտամեթոդական բաժնի պատասխանատու Հռիփսիմե Խաչատրյանը: Առաջիկա երեք տարիների ընթացքում մեր կենդանաբանական այգին կունենա նաև նոր ձևափոխված ազատավանդակներ:
Փոխհամաձայնության շրջանակներում՝ Թբիլիսիի կենդանաբանական այգու հետ կփոխանակվեն փղերը: Մեր Գրանդ փղիկը կտեղափոխվի Վրաստան և այնտեղից մեզ մոտ կբերվի ավելի երիտասարդ ու առողջ փիղ:




