
Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանի և Ֆիլիպինների դեսպանության (նստավայր՝ Մոսկվա) առաքելության ղեկավարի տեղակալ և հյուպատոս Լորենցա Առլին Գոնսալես-Մակաիսայի միջև։
Ինչպես հայտնում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից, կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտում հայ-ֆիլիպինյան համագործակցության զարգացման հնարավորությունները, փոխանակեցին տեղեկատվություն առկա վիճակագրական տվյալների, մուտքի արտոնագրերի գործող ընթացակարգերի, առկա խնդիրների վերաբերյալ, քննարկեցին քաղաքացիների ճամփորդական նախասիրություններն ու հետաքրքրությունները։
Կողմերը պայմանավորվել են փոխադարձ քայլեր ձեռնարկել Հայաստանում և Ֆիլիպիններում զբոսաշրջային արդյունքի ճանաչելության բարձրացման ուղղությամբ։




