ԿարևորՀասարակություն

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ուկրաինային հրթիռներ մատակարարելու լուրերը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է օտարերկրյա և հայկական մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Հայաստանը հրթիռներ կմատակարարի Ուկրաինային, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության: Տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և հայաստանյան ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում օտարերկրյա քարոզչական աղբյուրների՝ լրատվադաշտ նետած կեղծ թեզերը չշրջանառել»,- ասել է Արամ Թորոսյանը։

Կարդացեք նաև

Back to top button