
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։
Քննարկվել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստը, որը տեղի կունենա Բիշքեկում այս տարվա հոկտեմբերի 13-ին։
Զրույցի ընթացքում Հայաստանի վարչապետը ցավով հայտնել է, որ մի շարք հանգամանքների բերումով չի կարող մասնակցել մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։
Ղեկավարները պայմանավորվել են պահպանել մշտական շփումները և ամրապնդել երկկողմ հարաբերությունները բարեկամության ոգով` ի շահ երկու երկրների ժողովուրդների:




