
Արցախից բռնի տեղահանված 100 520 քաղաքացի է տեղափոխվել ՀՀ։ Ճեպազրույցի ժամանակ վերջին տվյալները հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հաշվառվածների թիվը կազմում է 89 167 անձ, Շուրջ 53 935 անձ օգտվել է պետության կողմից տրամադրվող կեցավայրերից։
Ըստ մարզերի բաշխվածությունը.
- Արագածոտն՝ 2454
- Արարատ՝ 13 050
- Արմավիր՝ 5186
- Գեղարքունիք՝ 4337
- Լոռի՝ 3263
- Կոտայք՝ 13297
- Շիրակ՝ 2558
- Սյունիք՝ 5089
- Վայոց ձոր՝ 2134
- Տավուշ՝ 2567։




