
Տարածաշրջանի աշխարհագրական սահմանների փոփոխությունը Թեհրանի համար ընդունելի չէ, այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին։ «Բոլորս պետք է փորձենք լուծել ղարաբաղյան հակամարտությունը քաղաքական հարթության մեջ և խաղաղ ճանապարհով:Պատրաստ ենք աջակցել տասնամյակներ ձգվող հակամարտության կարգավորմանը»,- նախագահ Ռոուհանիի խոսքերն է մեջբերում իրանական Press-TV-ն:
Իլհամ Ալիևիի Թեհրան պաշտոնական այցի ընթացքում Իրանն ու Ադրբեջանն այսօր ստորագրել են 4 միջկառավարական փաստաթուղթ։




