
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Թվիթերի իր էջում գրառում է կատարել՝ հիշեցնելով հունիսին Լաչինի միջանցքի շրջափակման մասին Փոլ Գավանի զեկույցի վրա հիմնված ԵԽԽՎ ընդունած բանաձևը։
«Փոլ Գավանը օգոստոսի 4-ին գրել է․
«Այն, ինչ մենք տեսնում ենք, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման կանխամտածված փորձ է»։
Այժմ անհրաժեշտ են հստակ քայլեր՝ միջազգային բոլոր կոչերն ու որոշումները կյանքի կոչելու համար»։




