ԿարևորՀասարակություն

30 հարկ վճարող տուգանվել է «անկանխիկը» խախտելու համար. ՊԵԿ

Հունիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ արձանագրվել են 30 հարկ վճարողի մոտ, հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

«Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է 12․6 մլն դրամի չափով տուգանք»,-ասված է հաղորդագրությունում։

Տուգանվող ընկերությունների ցանկում կան շինանյութի խանութներ, սրճարան, բենզալցակայան, սուպերմարկետներ։ Նրանք տուգանվել են 300-ից 500 հազարական դրամի չափով։

Կարդացեք նաև

Back to top button