
Դուբայում կայացել է շախմատի համաշխարհային լիգայի եզրափակիչը, որին մասնակցում էին Triveni Continental Kings (Լևոն Արոնյան, Վեյ Յի, Յու Յանգի, Նանա Ձագնիձե, Եկատերինա Լահնո և Յոնաս Բուլ Բյերե) և upGrad Mumba Masters (Մաքսիմ Վաշիե-Լագրավ, Ալեքսանդր Գրիշչուկ, Սանտոշ Վիդիթ, Համփի Կոներու, Դրոնավալի Հարիկա և Ջավոհիր Սինդարով) թիմերը:
Արագ շախմատում առաջին պարտիայում հաղթել է Լևոն Արոնյանի թիմը, իսկ հետո «UpGrad Mumba Masters»-ը պատասխան հարվածն է հասցրել: Կայծակնային խաղում Մաքսիմ Վաշյե-Լագրավի թիմն սկզբում առաջ է անցել հաշվի մեջ, սակայն արդյունքում Triveni Continental Kings-ը կարողացել է հաղթանակի հասնել: Եզրափակիչ խաղի ճակատագիրը վճռել է Յոնաս Բուլ Բյերեի հաղթանակը Ջավոխիր Սինդարովի նկատմամբ։
Այսպիսով, Triveni Continental Kings թիմը դարձել է «Global Chess League»-ի հաղթող։




