
Մեկ տարի առաջ այս օրը արգենտինացի 76-ամյա կարդինալ Խորխե Մարիա Բերգոլիոն դարձավ Հռոմի 266-րդ պապը: Ֆրանցիսկոսը նոր աշխարհի պատմության մեջ առաջին պապն է, որ եվրոպացի չէ: Ֆրանցիսկոս պապն այս մեկ տարվա ընթացքում մեծ համբավ է ձեռք բերել. Twitter-ի միկրոբլոգում տեղադրված նրա ուղերձները կարդում են ավելի քան 12 միլիոն մարդ: Հռոմի պապի գահակալության տարեդարձի կապակցությամբ այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը`մաղթելով Նորին Սրբությանը ամենայն հաջողություն, առողջություն և անսպառ կորով:




