
Մարտի 4-ին Փարիզում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հանդիպումը Փարիզում գտնվող Շոայի հուշահամալիր-թանգարանի (Memorial de la Shoah) տնօրեն Ժաք Ֆրեջի հետ:
Հանդիպման ընթացքում Հայկ Դեմոյանը և Ժակ Ֆրեջը քննարկել են երկու հաստատությունների միջև համատեղ հետազոտությունների, կրթական ծրագրերի և տեղեկատվության փոխանակման ոլորտներում համագործակցության և ժխտողականության դեմ պայքարին ուղղված համատեղ ծրագրերի մշակման հարցեր:
Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին Հայաստանում և Ֆրանսիայում համատեղ ցուցահանդեսների անցկացման համար պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մոտակա ամիսների ընթացքում ստորագրել երկու հաստատությունների միջև համագործակցության հուշագիր:




