Հասարակություն

Բնակչության հակահամաճարակային հսկողությունը կապահովի Առողջապահական պետական տեսչությունը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

2013 թվականի հուլիսին Առողջապահության նախարարությունում ստեղծված Առողջապահական պետական տեսչությունը կապահովի բնակչության հակահամաճարակային հսկողությունը: Ներկայացնելով նորաստեղծ կառույցի առջև դրված խնդիրներն ու նպատակները`Առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանը նշել է, որ տեսչության կառավարումն իրականացվում է խառավարման խորհրդի կողմից, ինչը հնարավորություն կընձեռի բարձրացնել տեսչության աշխատանքների արդյունավետությունը, հաշվետվողականությունը և հանրության իրազեկվածությունը` տեսչության գործունեության վերաբերյալ:

Առողջապահական պետական տեսչությունը, լինելով պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության և աշխատանքի պետական տեսչության իրավահաջորդը, կոչված է վերացնելու ոլորտում առկա ստվերն ու կոռուպցիոն ռիսկերը, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց տեսչության պետ Արտակ Սահակյանը: Առողջապահական պետական տեսչության հիմնական գործառույթներն են իրականացնել բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության և հանրապետության տարածքում հակահամաճարակային, բժշկական օգնության և սպասարկման որակի, դեղերի և դեղագործական գործունեության բնագավառի, ինչպես նաև բժշկական գովազդի վերահսկողություն:

Ներկայացնելով նորաստեղծ կառույցի առջև դրված խնդիրներն ու նպատակները` Առողջապահական պետական տեսչության պետը նշեց, որ տեսչությունն արդեն իսկ ստացել է բազմաթիվ դիմում-բողոքներ:

Արտակ Սահակյանը հավելեց, որ տեսչության կառավարումն իրականացվում է կառավարման խորհրդի կողմից, ինչը հնարավորություն կընձեռի բարձրացնել տեսչության աշխատանքների արդյունավետությունը, հաշվետվողականությունը և հանրության իրազեկվածությունը` տեսչության գործունեության վերաբերյալ:

Տեսչության պետի տեղեկացմամբ` տեսչության գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում են նաև իրավական ակտերի մի շարք փոփոխություններ:

Կարդացեք նաև

Back to top button