
«Ութնյակի» խմբի Ռուսաստանի գործընկերները դադարեցնում են իրենց մասնակցությունը գագաթաժողովի նախապատրաստմանը, որը ծրագրված է անցկացնել հունիսի 4-5-ը Սոչիում` ասվում է յոթ երկրների գրավոր հայտարարությունում, որը տարածել է ԱՄՆ Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Մենք` Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի առաջնորդներս, ինչպես նաև Եվրոպական խորհրդի ղեկավարն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահը միանում ենք դատապարտելու համար Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ակնհայտ խախտումը», -ասվում է հայտարարությունում: Փաստաթղթի հեղինակների կարծիքով Մոսկվան խախտել է իր պարտավորությունները ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում և նաև Ղրիմում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի տեղակայման հարցում Ուկրաինայի հետ 1997 թվականի համաձայնագիրը:




