
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի
Վրաստանի նոր իշխանությունները մտադիր են բարեփոխումներ կատարել ներդրումային դաշտում` երկիրն էլ ավելի գրավիչ դարձնելու արտաքին ներդրողների համար: Հայաստանը թեև Վրաստանի տնտեսության խոշոր ներդրում կատարողների շարքին չի դասվում, այնուամենայնիվ հետաքրքություն է դրսևորում: Այստեղ կարծում են, որ ՄՄ միանալու մասին Հայաստանի որոշումը ոչ մի խոչընդոտ չի հարուցի փոխադարձ ներդրումների ճանապարհին:
Վրաստանի նոր իշխանությունները մտադիր են բիզնեսի համար էլ առավել բարենպաստ պայմաններ ստեղծել: «Ոլորտում դեռևս կան հարցեր, որոնք կատարելագործելու կարիք ունեն: Օրինակ դրանցից մեկը վերաբերում է սեփականության իրավունքին և մենք աշխատում ենք այնպես անել, որ ներդրողը այս երկրում գործունեություն ծավալելիս վստահ զգա», -«Ռադիոլուրին» տված հարզազրույցում ասաց «Invest in Georgia» ազգային ներդրումային գործակալության փոխտնօրեն Ջորջ Ցիկոլիան:
Ըստ Համաշխարհային բանկի «Բիզնեսավարություն-2014» վերլուծական զեկույցի, բիզնեսի համար բարենպաստ պայմանների առումով Վրաստանը 189 երկրների շարքում 8-րդ տեղն է զբաղեցնում: Սա ի դեպ լավագույն ցուցանիշն է հետխորհրդային մյուս հանրապետությունների համեմատությամբ: Հայաստանն, ըստ նույն զեկույցի, 37-րդ տեղում է: Վրաստանի ներդրումային դաշտը գրավիչ է դարձել, հարկային օրենսգրքում «հեղափոխական» փոփոխություններ անելու շնորհիվ. արդյունքում հարկային բեռը բիզնեսի համար էապես նվազել է: Այսօր 20-ից ավել տարատեսակ հարկերից մնացել է միայն մի քանիսը:
Վրաստանում խոշոր ներդրումներ կատարող երկրների շարքին են դասվում Թուրքիան, Բրիտանիան, Գերմանիան, Ադրբեջանը…:
«Ինչ վերաբերում է Հայաստանին, ներդրումների էական ավելացում չենք գրանցում, սակայն ակնհայտորեն մեծանում է այստեղ բիզնես ծավալելու հայ գործարարների հետաքրությունը»:
Ըստ ազգային ներդրումային գործակալության փոխտնօրենի, վրաց գործարարները եվս հետաքրքրություն են դրսևորում Հայաստանում իրենց ներդրումներն իրականացնելու ուղղությամբ:
Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանը որոշել է մտնել ՄՄ: Սակայն սա ոչ մի խոչընդոտ չի կարող առաջացնել փոխադարձ ներդրումների ճանապարհին, վստահ է Վրաստանի ազգային ներդումային գործակալության ներկայացուցիչը: «Բաձարձակապես ոչ մի խնդիր կարող լինել»




