
Այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Վրաստանի ղեկավարը Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Վրաստանյան պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցեցլ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Գիորգի Մարգվելաշվիլին շրջայց է կատարել Հիշողության պուրակում և տնկել արծաթափայլ եղևնի:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո, երկու երկիների ղեկավարները հանդես կգան հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ: Նախատեսված է Վրաստանի նախագահի հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Սա Մարգվելաշվիլիի առաջին այցն է Հայաստան նախագահ ընտրվելուց հետո: Մինչ Հայաստան Մարգվելաշվիլին արդեն այցելել է Ադրբեջան և Թուրքիա:




