ԿարևորՔաղաքական

Տոյվո Կլաարը մեկնել է Բաքու

Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերի իր էջում հայտնել է, որ մեկնում է Բաքու։

Ըստ Կլաարի՝ հանդիպում է ունենալու Ադրբեջանի ղեկավարության հետ Մյունխենում հանդիպումներից հետո խաղաղության գործընթացն առաջ մղելու համար։

«Վերադարձ Բաքու։ Սպասեք բովանդակալից հանդիպումների Ադրբեջանի ղեկավարության հետ՝ Մյունխենում հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։ Այսօր տեղի ունեցած կյանքեր խլած միջադեպն ընդգծում է կայունության և խաղաղության հասնելու համար բանակցությունները առաջ մղելու հրատապությունը»,- գրել է ԵՄ պաշտոնյան։

Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր. «Մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.

Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան

Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան

Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:

Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:

ՆԳ նախարարությունն այս ծանր պահին կիսում է զոհված ոստիկանների կորստի վիշտը, զորակցություն հայտնում նրանց ընտանիքների անդամներին»։

Կլաարը Հայաստան էր եկել փոտրվարի 24-ին։ Այցի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, արտգործնախարարի հետ: Նրա այցին նախորդել էր Մյունխենում Փաշինյանի ու Ալիևի վերջին հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ։

Կարդացեք նաև

Back to top button