ԿարևորՀասարակություն

Դեսպան Մակունցը քննարկել է Հայաստան-Ֆրեզնո համագործակցության հարցեր

Փետրիվարի 23-ին տեղի է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի աշխատանքային այցը Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաք։

Այցի ընթացքում դեսպան Մակունցը հանդիպումներ է ունեցել Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի, Ֆրեզնոյի համալսարանի ռեկտոր Սաուլ Խիմենես-Սանդովալի և Ֆրեզնոյի համայնքային առողջապահական համակարգի նախագահ և գործադիր տնօրեն Քրեյգ Կաստրոյի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրեզնո առկա ոլորտային համագործակցության և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու վերաբերյալ հարցեր։

Դեսպան Մակունցը նաև հարցազրույց է տվել Ֆրեզնոյի KSEE24 News-ի լրագրող Սթեֆանի Բուրուջյանին։ Երեկոյան հայ համայնքի մասնակցությամբ տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ դեսպան Մակունցի։

Կարդացեք նաև

Back to top button