
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ արդեն սկսել են վարչական պատասխանատվության ենթարկել համակարգչային շտեմարանների միջոցով ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց։
Հաշվի առնելով, որ գործընթացի սկզբնական շրջանում, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, կայացված վարչական ակտերում կարող են լինել որոշակի անճշտություններ, Ճանապարհային ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը և առաջարկում բոլոր տեսակի հարցրի պարզաբանման համար դիմել Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9) կամ զանգահարել +374 (10) 56-45-88 հեռախոսահամարով։




