ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին կայցելի Հայաստան և Ադրբեջան։

Ինչպես ասված է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ ունեցած հեռախոսազրույցների վերաբերյալ ԵԱՀԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նա ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։

«ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգություն է հայտնել քաղաքացիական բնակչության առօրյա կյանքի վրա միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի ազդեցությամբ։ Օսմանին կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը և կառուցողական և արդյունավետ երկխոսություն սկսել»,–ասված է հաղորդագրության մեջ։

ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը և երկրների միջև վստահության ամրապնդման քայլերը՝ որպես ԵԱՀԿ-ի գործիքակազմի մաս, առանցքային են առկա խնդիրները հաղթահարելու համար։

Այս համատեքստում ԵԱՀԿ գործող նախագահը վերահաստատել է լարվածությունը թուլացնելու և կայուն խաղաղության հասնելու ջանքերում անձնապես ներգրավվելու պատրաստակամությունը։

Կարդացեք նաև

Back to top button