ԿարևորՍպորտ

Կարեն Աղամալյանը ներկայացրել է բռնցքամարտիկների առաջիկա ծրագրերը

Նախորդ մրցաշրջանում գոհացնող մրցելույթներ ունեցան Հայաստանի բռնցքամարտիկները: Նրանք հաջողությունների հասան տարիքային տարբեր խմբերի միջազգային պաշտոնական մրցաշարերում, ինչը վկայում է մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի և  մարզիչների լավ աշխատանքը, ՀԱՕԿ-ի հետ զրույցում ասել է  հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը: Նա ներկայացրել է նաև առաջիկա ծրագրերը:

Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը կանցկացվի հունվարի 30-ից փետրվարի 4-ը: Հայաստանի առաջնությունն ընտրական բնույթ կկրի և առաջատարներով կազմվելիք հավաքականը Երևանում կարճատև հավաք կանցկացնի ու կմեկնի Սոֆիա` մասնակցելու միջազգային ավանդական մրցաշարի:

Այսքանով հավաքականը կնախապատրաստվի  Տաշքենդում՝ մայիսի 1-14-ը կայանալիք աշխարհի առաջնությունը և դրան հաջորդող  Եվրոպայի ամառային երրորդ խաղերին, որը տեղի կունենա Լեհաստանում:

Կարդացեք նաև

Back to top button