ԿարևորՔաղաքական

Պուտինը Փաշինյանի հետ հանդիպում կունենա Երևանում. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո, իհարկե, այն նախատեսված է»,-լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվում է Պուտինի և Փաշինյանի հանդիպում ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում։

Ինչպես պարզաբանել է Պեսկովը, հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 23-ին։

Կարդացեք նաև

Back to top button