ԿարևորՔաղաքական

ՀՀ ԱԽ քարտուղարը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Գրիգորյանը։

«Նյու Դելիում ընթացող «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսի շրջանակներում կարճատև զրույց ունեցա Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ»,–գրել է Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյանը Հնդկաստան է մեկնել աշխատանքային այցով։ Նրան Նյու Դելի է հրավիրել Հնդկաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Ամիտ Շահը։

Կարդացեք նաև

Back to top button