
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին շնորհակալություն է հայտնել ցավակցական ուղերձի համար։
Արարատ Միրզոյանը ցավակցել է Չավուշօղլուին Երեկ՝ նոյեմբերի 13-ին, Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով կան տուժածներ և 6 զոհ։
Թուրքիան մերժել է ԱՄՆ-ի ցավակցությունները Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդու մահվան կապակցությամբ։ Անկարան մեղադրում է քրդական ապօրինի խմբավորմանը: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաճախ է մեղադրում Վաշինգտոնին Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալներին զենք մատակարարելու մեջ, որոնք Անկարայի կողմից համարվում են «ահաբեկիչներ»: «Մենք չենք ընդունում ԱՄՆ դեսպանատան ցավակցական ուղերձը. Մենք մերժում ենք այն», - ասել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։




