ԿարևորՄշակույթ

«‎Մենք կանք․․․»․ պարային ներկայացում՝ Սունդուկյանի անվան  թատրոնում

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00 Գ․ տեղի կունենա «‎Մենք կանք․․․» պարային ներկայացման պրեմիերան։ Մեկ գործողությամբ պլաստիկ ներկայացումը ստեղծվել է Global to Local և Bridge to Armenia կազմակերպությունների համագործակցության շրջանակներում։

Ներկայացումը «‎Հաշմանդամությունը ընկալման խնդիր է։ Ինչպես փոխել Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների մասին այդ ընկալումը» նախագծի մի մասն է։

Նախագիծը նպատակ ունի փոխել հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ, աջակցել նրանց և նրանց ընտանիքներին, ինչպես նաև վեր հանել կրթության մեջ և համայնքային կյանքում նրանց ներգրավվածության հետ կապված կարևորագույն խնդիրները։

Ներկայացումից առաջ կցուցադրվի այդ նախագծի շրջանակներում նկարահանված վավերագրական ֆիլմ, որը կոչվում է «‎Յուրահատուկները»։

Այնուհետև տեղի կունենա քննարկում հանդիսատեսի հետ։

Նախագիծը՝ Իրինա Ալևերտի, սցենարի հեղինակ՝ Էմմա Մանուկյան, բեմադրությունը՝ Գրիգոր Խաչատրյանի։ Խորեոգրաֆներ՝ Արման Ջուլհակյան, Արա Ասատուրյան, մասնակցությամբ՝ «‎Նարեկ» պարային համույթի։

Կարդացեք նաև

Back to top button