ԿարևորՄիջազգային

Իրկուտսկում ռազմական ինքնաթիռ է ընկել է երկհարկանի տան վրա

«Սու» կործանիչն ընկել է Իրկուտսկի Պրժևալսկի փողոցի տարածքում երկհարկանի տան վրա, կիրակի օրը Telegram-ի իր ալիքում գրել է Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը։

«Նախնական տվյալներով՝ Իրկուտսկում Սու կատեգորիայի ինքնաթիռն ընկել է երկհարկանի տան վրա, ես մեկնել եմ դեպքի վայր»,- գրել է նա։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդանավը կործանվել է քաղաքի մասնավոր հատվածում, իսկ վթարը տեղի է ունեցել փորձնական թռիչքի ժամանակ։ Հրդեհի մակերեսը հասել է 200 քառ.մ-ի: Ինքնաթիռի կործանման հետևանքով երկու օդաչու է զոհվել, բնակիչների շրջանում զոհեր չկան, բռնկված հրդեհը մեկուսացվել է:

Կարդացեք նաև

Back to top button