ԿարևորՀասարակություն

Վերաբացվել է Բաղրամյան-Կասյան ուղեանցը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ վերաբացվել է Բաղրամյան-Կասյան ուղեանցը։

«Նորոգումից հետո վերաբացվել է Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը: Այն այսուհետ տրանսպորտային միջոցների երթևեկության տեսակետից կլինի անվտանգ:

Տրանսպորտային ուղեանցի վերաբացման նախնական ժամկետը հոկտեմբերի 25-ն էր, սակայն դեֆորմացիոն կարերի նորոգման, հատվածական ասֆալտապատումն ու գծանշումն արագացված կարգով կազմակերպելու շնորհիվ ուղեանցը հնարավոր եղավ վերաբացել ժամկետից շուտ»,-ասված էվ հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button