ԿարևորՄիջազգային

Ղրիմի կամրջի պայթյունը Պուտինն ահաբեկչություն է անվանել

Ռուսաստանի իշխանությունները համոզված են, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը ահաբեկչական հարձակում էր կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, կիրակի օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հավելել է, որ միջադեպի հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։

«Ինչպես հենց նոր հայտնեցիք, կասկած չկա: Սա ահաբեկչական գործողություն է, որի նպատակն է ոչնչացնել Ռուսաստանի Դաշնության կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքներից մեկը։ Հեղինակները, հանցագործները, պատվիրատուները Ուկրաինայի հատուկ ծառայություններն են»,- ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հետ հանդիպման ժամանակ ասել է պետության ղեկավարը:

Քննչական կոմիտեի ղեկավարը հաստատել է դա՝ հավելելով, որ հարձակման նախապատրաստման հարցում Ուկրաինայի հատուկ ծառայություններին օգնել են Ռուսաստանի և օտարերկրյա պետությունների քաղաքացիները։

Շաբաթ առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել։ Երեք մարդ զոհվել է, փլուզվել է դեպի թերակղզի գնացող կամրջի ավտոմոբիլային հատվածի երկու հատված։

Կարդացեք նաև

Back to top button