
Անկախության 31-րդ տարեդարձի բոլոր ուղերձներում նաև ահազանգ կա՝ ինքնիշխանության սպառնալիքների ու մարտահրավերների մասին։ Հայ առաքելական եկեղեցին հորդորում է վերադառնալ իրական արժեքներին։ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սբ․ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հիշեցրել է հայտնի առակը ու հորդորել ինքնագիտակցության, գոյի մեր նպատակը փնտրել հավատի մեջ։




