ԿարևորՄշակույթ

«Բնություն»․ կկայանա Արտավազդ Փելեշյանի նոր կինոաշխատանքի շնորհանդեսը

Հունիսի 18-ին, ժամը 19:00-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի՝ «Բնություն» ֆիլմի պրեմիերան: Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Փարիզում, ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ:

«Բնություն» ֆիլմը ստեղծվել է ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի և գերմանական ZKM Filminstitut-ի պատվերով և հնարավոր է դարձել ավարտին հասցնել հայկական Ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամի աջակցության շնորհիվ:

Այս ֆիլմը Փելեշյանի 1993թ. նկարահանված «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոաշխատանքն է: 

«Բնություն» ֆիլմի ուշադրության կենտրոնում կրկին մարդու և իր շրջակա միջավայրի անկայուն համակեցությունն է. թեմա, որը մշտապես ներկա է ռեժիսորի մյուս աշխատանքներում:

Ֆիլմում օգտագործվել է Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Ավետ Տերտերյանի և Տիգրան Համասյանի երաժշտությունը:

Կարդացեք նաև

Back to top button