ԿարևորՀասարակություն

Հանդիսավոր կերպով ճանապարհել են ԵՊՀ շրջանավարտներին

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում հիմնական ելույթով հանդես է եկել անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը։

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պետական պաշտոնյաներ, Հայաստանում դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, գիտական, մշակութային համայնքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ուսանողներ և հրավիրյալ այլ անձինք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է շրջանավարտներին, ելույթ ունեցել, ապա վարչապետի հուշամեդալներ և շնորհակալագրեր է հանձնել ԵՊՀ դասախոսների։

Կարդացեք նաև

Back to top button