ԿարևորՔաղաքական

ՀՀ նախագահը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 15-17 աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նախագահը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Այցի շրջանակում նախատեսված են նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները մասնակից պետությունների ղեկավարների հետ: Վահագն Խաչատուրյանը կհանդիպի նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Կարդացեք նաև

Back to top button