Հունիսմեկյան տոնական օրն այս տարի համեմված էր դասական երաժշտությամբ: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Դիանա Աբգարի անվան պուրակում կայացած բացառիկ համերգային ծրագիրը նվիրված էր Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Բեմում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն էր՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Ամփոփիչ համերգին իրենց փոքրիկների հետ ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
Միջոցառման ընթացքում հնչել են հայկական, ռուսական, արտասահմանյան ամենահայտնի և սիրված մուլտֆիլմերից երաժշտական համարներ, բեմահարթակում տեղադրված էկրանին ցուցադրվել են մուլտֆիլմերից հատվածներ:




