ԿարևորՀասարակություն

Գազի սակագնի բարձրացման հայտն արդեն կա․ որքանո՞վ կփոխվի գազի գինն ապրիլի 1-ից

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից գազի սակագնի բարձրացման հայտ է ստացել՝ «Ռադիոլուր»-ին տեղեկացրել է հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։ Հանձնաժողովը 80 աշխատանքային օր ունի՝ սակագնի վերանայման հիմքերն ուսումնասիրելու համար։

«Եթե ուսումնասիրությունն ավելի շուտ ավարտվի, գնի փոփոխության հարցը պարզ կլինի ավելի շուտ»,-ասել է Ուլիխանյանը։

Եթե գինը փոխվի, ապա նոր սակագինն ուժի մեջ է մտնելու ապրիլի 1-ին, իսկ մարտի 1-ին արդեն պետք է սպառողներին հայտնի լինի, թե 30 օր անց որքան են վճարելու սպառած գազի համար։ Սահմանված բանաձևն է որոշելու սակագինը՝ հստակեցրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչը։   

Ուլիխանյանի փոխանցմամբ՝  կքննարկեն՝ հասկանալու՝ արդյո՞ ք «ԳազՊրոմԱրմենիա»-ի առաջարկած բանաձևով են առաջնորդվելու, թե՞ ճշգրտված սակագնով՝ պայմանով, սակայն, որ տարին մեկ անգամ վերանայվի գազի սակագինը՝ ջերմատվությամբ պայմանավորված։   

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյան

«ԳազպրոմԱրմենիա» ընկերությունն առաջարկում է  բոլոր սպառողական խմբերի համար կիրառել միասնական գին, նաև կիրառել բանաձև՝ կախված գազի կալորիայի յուրաքանչյուր ամսվա ճշգրտումներից։ Եթե մինչև այսօր գործող սակագինը սահմանված է կոնկրետ  թվային մեծություն, ընկերությունն առաջարկում է բանաձև սահմանել։ Ապրիլի 1–ից ներկրվող գազի մասով նույնպես ճշգրտում պետք է կատարվի։ Ընկերությունն առաջարկում է 282․6 դոլար  սակագին 8500 կիլոկալորիայի դեպքում1000 խորանարդ մետր գազի համար։ Դրամային արտահայտությամբ՝ 135 հազար 649 դրամ։ «ԳազպրոմԱրմենիա» ընկերությունն առաջարկում է միջին կշռված գինն ավելացնել 15.89   դոլարով՝ ԱԱՀ–ն ներառյալ։ 12․53 դոլար՝ առանց ԱԱՀ-ի» ։

 2022թ ապրիլի 1-ից սկսած՝ պետք է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մատակարարվող գազի կալորիայի ճշգրտում իրականացնի։ Վերջին ճշգրտումը կատարվել է 2013 թվականին։ Հենց այդ ժամանակ էլ ամրագրվել է, որ Հայաստանին պետք է 7900 կիլո կալորիականությամբ գազ մատակարարվի, սակայն մինչ այժմ մատարակարվել է ավելի բարձր կալորիականությամբ գազ՝ 8400-8500՝  սահմանին վճարելով ավելի ցածր՝ 165 դոլար մեկ խորանարդ մետրի դիմաց։

Նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 23-ին կառավարության նիստում հավանության արժանացած չզեկուցվող նախագծերից մեկով նախատեսվում էր  տարեկան 31,79 մլն դոլար գումար վճարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ արձանագրությամբ սահմանված պայմանների իրագործումը նպաստելու է Հրազդանի 5-րդ էներգաբլոկի  վերագործարկմանը, ինչպես նաև հնարավորություն է  ստեղծելու, որպեսզի տասը տարվա կտրվածքով հաստատուն պահվի  Հայաստան մատակարարվող գազի գինը  165 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խմ-ի համար։

Կարդացեք նաև

Back to top button