ԿարևորՀասարակություն

Շրջակա միջավայրի նախարարն այցելել է «Սևան» ազգային պարկ  

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում խիստ վերահսկողության միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքին հետևելու նպատակով շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այցելել է «Սևան» ազգային պարկ։ 

Նախարար Սիմիդյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կարճ խորհրդակցություն են անցկացրել «Սևան» ազգային պարկի ղեկավար կազմի և վերահսկողության միջոցառումների կողմ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Նախարարը ևս մեկ անգամ կարևորել է ծրագրի բոլոր կետերի համակարգված և փոխկապակցված իրականացումը: 

«Ուրախությամբ կարող ենք փաստել, որ մեր քաղաքացիները բավականին ըմբռնումով են մոտենում վերահսկողության միջոցառումներին, դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Կառավարությունն այս տարի ընդառաջել և երկարաձգել էր արդյունագործական ձկնորսության որսաշրջանը»,-նշել է նախարարը: 

Կարդացեք նաև

Back to top button