
Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի որոշումը, որով աշխատող քաղաքացիներին պարտադրվել էր սեփական միջոցների հաշվին հանձնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստ։
Հարցը ՍԴ–ում քննարկվել էր Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա։ Վիճարկվում էր «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։
Տես նաև՝




