
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ՏԻՄ ընտրություններում քաղաքացիների մասնակցության ցուցանիշը՝ ժամը 14։00-ի դրությամբ։
Քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից ժամը 14։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 26 627-ը կամ 15,97 տոկոսը:
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:




