
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ եղել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում ու Հանրապետական բժշկական կենտրոնում, որտեղ երեք վիրավոր զինվորի վիրահատություններ են տեղի ունեցել:
«Դրանք բոլորն անցել են հաջող, և վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Մեծագույն շնորհակալություն մեր բժիշկներին՝ իրենց առաքելությունը բարձր նվիրումով ու արհեստավարժությամբ իրականացնելու համար»,- ֆեյսբուքի էջում գրել է Բեգլարյանը:




