ԿարևորՔաղաքական

Կայացել է Նիկոլ Փաշինյան և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Կրեմլում մեկնարկել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները: Սա այս տարի առաջնորդների չորրորդ անձնական հանդիպումն է:

Ինչպես երեքշաբթի ավելի վաղ հայտարարել էր ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հանդիպման ձևաչափը ներառում է զրույց և աշխատանքային ճաշ:

Սպասվում է, որ բանակցությունների հիմնական թեման կլինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման քննարկումը, ինչպես նաև կողմերը կքննարկեն տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ու տարածաշրջանում տնտեսական կապերի հաստատման հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հանդիպմանը Պուտինը և Փաշինյանը կանդրադառնան ԵԱՏՄ տարածքում իերկկողմ հարաբերությունների զարգացման և փոխգործակցության արդիական խնդիրներին:

Կարդացեք նաև

Back to top button