
Ադրբեջանի ՊՆ տեղեկատվություն էր տարածել, համաձայն որի՝ «Լաչինի շրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններ են մեկնարկել»: ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանից «Sputnik Արմենիա» լրատվական գործակալությունն այս առնչությամբ մեկնաբանությունն խնդրել :
«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, որը չի համապատասխանում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը»։




