ԿարևորՀասարակություն

Խորհրդարանը մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրել

Oգոստոսի 12-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունները: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ամփոփեց ընտրությունների արդյունքները: Գաղտնի քվեարկության արդյունքներով մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրված բոլոր թեկնածուները ընտրվեցին:

Այսպիսով,

  • ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հերիքնազ Տիգրանյանը 71 կողմ ձայնով:
  • Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Նարեկ Զեյնալյանը 72 կողմ ձայնով:
  • Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Էդուարդ Աղաջանյանը 72 կողմ ձայնով:
  • Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Սիսակ Գաբրիելյանը 71 կողմ ձայնով:
  • Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արման Եղոյանը 71 կողմ ձայնով:
  • Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Թագուհի Թովմասյանը 60 կողմ ձայնով:
  • Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Անդրանիկ Քոչարյանը 70 կողմ ձայնով:
  • Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վլադիմիր Վարդանյանը 71 կողմ ձայնով:
  • Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արմեն Գևորգյանը 62 կողմ ձայնով:
  • Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վահե Ղալումյանը 74 կողմ ձայնով:
  • Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վահե Հակոբյանը 59 կողմ ձայնով:
  • Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Գևորգ Պապոյանը 70 կողմ ձայնով:

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ ձևավորվել է ԱԺ խորհուրդը, որի կազմում են ԱԺ նախագահը, նրա տեղակալները, մշտական հանձնաժողովների նախագահները և խմբակցություններից մեկական ներկայացուցիչ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Հայկ Կոնջորյանին, «Հայաստան» խմբակցությունը՝ Սեյրան Օհանյանին, «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ քարտուղար Հայկ Մամիջանյանին:

Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց նաև, որ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի և Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումների վերաբերյալ լրացուցիչ կհայտարարվի:

Ազգային ժողովն ավարտեց ութերորդ գումարման առաջին նստաշրջանի ամենօրյա նիստերի աշխատանքները:

Կարդացեք նաև

Back to top button