
Հայոց բանակի շարքերը համալրած նորակոչիկները այս օրերին զինվորական երդմամբ ստանձնում են հայոց սահմանները անառիկ պահելու, մեր ազգի անվտանգությունը ապահովելու վեհ առաքելությունը։ Հերթական պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 31-ին։
Խնձորեսկում՝ Մխիթար Սպարապետի շիրիմի մոտ զինակոչիկները հնչեցրել են իրենց ռազմական ուխտը։ Երդման արարողության վայրի ընտրությունը պատահական չէր. խորհրդանշական այդ վայրում միջոցառման անցկացումը նպատակ ունի ավելի ամրապնդելու մեր զինվորների հայրենասիրական ոգին։
Գորիսի N զորամասի կազմակերպած հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային զորամիավորման հրամանատարության, Գորիսի համայնքապետարանի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ, հարազատներ։




