
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն գրառում է արել թվիթերում՝ անդրառնալով հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությանը: Նա կողմերին կոչ է անում ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:
«Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում: Կոչ եմ անում կողմերին հիմնվել վերջին հումանիտար քայլերի վրա և ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9 -ի հայտարարությունը՝ չլուծված խնդիրները խաղաղ ձևով լուծելու համար»:
Reports of repeated incidents along Armenia-Azerbaijan border causes grave concern. Urge sides to build on recent humanitarian steps & implement 9 Nov statement in full to address unresolved issues peacefully. #SWEOSCE2021
— Ann Linde (@AnnLinde) July 29, 2021




