
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսել է հայ-ադրբեջանական սահմանագծում իրավիճակի, ադրբեջանական կողմի՝ խաղաղության եւ կայունության դեմ գործողությունների, ինչպես նաեւ ՀՀ կառավարության հետագա քայլերի մասին։ «Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն, հռետորաբանությամբ և գործողություններով նաև վարկաբեկելով նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները»,- իր խոսքում նշել է նա:




